Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմինե Ադիբեկյան. «Քայլ առ քայլ դեմոնտաժում են մեր հանրությունը, մեր ինքնագիտակցությունը, ինքնասիրությունը, մարդ, հայ լինելու մեր իրավունքը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ադրբեջանցիներին հանձնելու համար հայկական իշխանությունների կողմից Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին իրենց տները լքելու պարտադրանքին՝ ասաց. «Ուղիղ երկու շաբաթ առաջ ես հենց այստեղից ասել եմ, որ այս ընթացքի այն օրերի կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ սոցիալական լարվածությունը Հայաստանում պետք էր հանգցնել, քանի որ բավականին լուրջ արձագանքներ էին ակնկալվում:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց Ալիեւին գործընթացը մի քիչ հետաձգել, քանի որ ինքն այստեղ խնդիրներ է ունենալու: Այդ ժամանակահատվածում ձեռնարկվեց այս օրերի ագրեսիան, հանրության ուշադրությունը շեղվեց զոհերի վրա: Եվ հիմա պարզվեց, որ Աղավնոն ոչ միայն պետք է հանձնվի, այլեւ մարդկանց սկսեցին շանտաժ անել, թե եթե տունդ վառես, քեզ փող չենք տա: Այնպես որ, բնական է, որ սպասարկվում է կոնկրետ Ադրբեջանի շահերը: Այլ կերպ ասած, ինչ հիմա կատարվում է, լրիվ տեղավորվում է 2018 թվականին սկսված հայատյաց, հակահայկական տրամաբանության մեջ:

Քայլ առ քայլ դեմոնտաժում են մեր հանրությունը, մեր ինքնագիտակցությունը, մեր ինքնասիրությունը եւ մեր մարդ լինելու իրավունքը, հայ լինելու իրավունքը: Սա պետք է հստակ հասկանանք: Երեկ մի զրույցի ժամանակ մեկն ասաց, թե եթե տալիս էին, թող միանգամից ամբողջը տային, ոչ թե այսպես կտոր-կտոր մսի հետ պոկեն: Պատասխանեցի, որ եթե միանգամից տային, դա կհամախմբեր հասարակությանը եւ կարող էր լուրջ հակազդեցություն սկսվել: Իսկ այսպես, մաս-մաս դեմոնտաժում են մեր հայ լինելու կոնցեպտը: Բերում են նրան, որ շատ կարճ ժամանակ հետո մենք էլ ամաչենք ասել, որ հայ ենք, ինչպես հիմա է մի քանի ժողովուրդների հետ, որոնք ամաչում են ասել, որ թուրքը իր տունը զավթել է, ինքնությունը գողացել է, պատմամշակութային ժառանգությունը յուրացրել է: Սա անվերջ գործընթաց է ու սրանք մինչեւ վերջին կաթիլը տալու են:

Բայց սրանք չեն հասկանում, որ դա գալու է նաեւ իրենց երեխաներին: Եթե իրանց թվում է, թե փախչելու եւ թաքնվելու են, թող մոռանան դրա մասին: Ուզում եմ հիշեցնել, որ «Նեմեսիսը» սկսվել է նրանից, որ առաջինը պատժել են դավաճաններին, հետո են անցել ցեղասպանությունն իրագործածներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ