Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արսենյանը կարդացե՞լ է ՔՊ-ի նախընտրական ծրագրի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին կետը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Երկու հրապարակային հարց եմ ուզում ուղղել Գուրգեն Արսենյանին։ Շարունակո՞ւմ է կարծել, որ Թուրքիան սպառնալիք չէ եւ չի եղել ՀՀ-ի համար։ Եւ, արդյոք ծանո՞թ է իր քաղաքական թիմի նախընտրական ծրագրին, գիտի՞, որ կա նման փաստաթուղթ, որով քաղաքական թիմը նախընտրական խոստումներ է տալիս»,- խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի այսօրվա ելույթին՝ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Հովհաննես Հարությունյանը։

«Եթե գիտի, որ կա նախընտրական ծրագիր, կարդացե՞լ է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին կետը։ Եթե այո, ի՞նչ բարոյական իրավունքով է հայտարարում, թե իր իշխանությունը պատասխանատու է»,-հարցադրում արեց Հովհաննես Հարությունյանը։

Ապա նա ՔՊ-ականներին հորդորեց «Թուրքիան սպառնալիք չէ» ասելուց առաջ նայել Ծիծեռնակաբերդին, իսկ «Ադրբեջանի հետ բարեկամություն» անելու կոչերից առաջ նայել Եռաբլուրին ու հիշել այն տղաներին, որոնք անգերեզման են մնացել․ «Մի օր իրենք պատժվելու են»։

Երիտասարդը հետը բերել էր նուռ՝ որպես հայկական ակնայի խորհրդանիշ եւ Շուշիի մայր տաճարից մոմ, որը պահել էր դեռեւս պատերազմից առաջ։ Ամբիոնից այն վառելով՝ Հարությունյանն ասաց, որ Շուշիում դեռ մոմ են վառելու, Ակնայում էլ նուռ են ուտելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ