Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արթուր Ասոյանը պաշտոնապես ազատվեց աշխատանքից. ով է լինելու հաջորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Ասոյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունների կատարումը կվերապահվի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանին:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը շաբաթներ առաջ էր գրել, որ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ազատման դիմում է գրել: Տեղեկությունը անձամբ մեզ հետ զրույցում հաստատեց նա` նշելով, որ կա նման բան: Մեր այն հարցին՝ ինչն է պատճառը, հայտնեց, որ պաշտոնից հեռանալը այլ աշխատանքի անցնելու հետ է կապված:

Հավելենք, որ ArmLur.am-ը նաև գրել էր, որ Տեսչական մարմիններում փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է:

Վարչապետի աշխատակազմը վաղուց է որոշել, տեսչականի պետին ու գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց սրտի թեկնածուներին նշանակել այդ պաշտոններում: Այս ցանկում հաջորդ դիմում գրողը լինելու է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետ Հակոբ Ավագյանը. նա եւս իշխանության անցանկալիների շարքում է, իսկ ահա ՀՀ կրթության տեսչական մարմինը պետ չունի եւ նրան դեռ փնտրում են:

Բացի Ավագյանից, իշխանությունները կարող են հեռացնել նաեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին, իսկ ահա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անձեռնմխելի է, քանի որ ՔՊ թիմից է: