Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արթուր Գալոյանը՝ Ռուսաստանի Առաջին լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Առաջին լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է սեպտեմբերի լավագույն 3 ֆուտբոլիստների անունները:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Վլադիկովկասի «Ալանիայի» հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը: Սեպտեմբերին Գալոյանը խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Արթուրի արդյունավետության շնորհիվ «Ալանիան» 8 միավոր է վաստակել և Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Երկրորդ տեղում Կիրիլ Պատչենկոն է: Երրորդ տեղում Իվան Օստոյիչն է:

Արթուր Գալոյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի, խփել 4 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 1.2 միլիոն եվրո է գնահատում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: