Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արթուր Վանեցյանը ներկայացրեց անվտանգային ճարտարապետության այն կարևորագույն բաղկացուցիչները, որոնք պետք է լինեն Հայաստանի երազանքի հիմքում ՝ ցանկացած ազգային իշխանության օրոք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Անվտանգության ամառային ակադեմիայի» օգոստոսի 10-ի հատուկ հյուրն էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Համառոտ դասախոսության ընթացքում նա «Ակադեմիայի» դասընթացների մասնակիցներին ներկայացրեց անվտանգային ճարտարապետության այն կարևորագույն բաղկացուցիչները, որոնք պետք է լինեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության կամ իր իսկ բնորոշմամբ՝ Հայաստանի երազանքի հիմքում ՝ ցանկացած ազգային իշխանության օրոք։

Ըստ բանախոսի՝

🔸 Անվտանգությունը՝ որպես լայն հասկացություն. ռազմական անվտանգություն, հոգեբանական և քարոզչական անվտանգություն,, պարենային անվտանգություն, առողջապահական անվտանգություն, էկոլոգիական անվտանգություն, դեմոգրաֆիական անվտանգություն և այլն;

🔸 Հզոր և արդյունավետ տնտեսական հիմք, այդ թվում՝ անվտանգային համակարգի լիարժեք սնուցման համար;

🔸 Առաջատար գիտություն տնտեսությունը զարգացնելու և անվտանգությանը ծառայեցնելու նպատակով;

🔸 Լավագույն կրթություն՝ գիտությունն առաջ մղելու համար։

🔸 Անվտանգային, տնտեսական, գիտական և կրթական համակարգերի վերջնարդյունքը Հայաստանին անմնացորդ ծառայեցնելու համար Էմոցիոնալ և գաղափարական հիմքի կերտում, որն ընդգրկում է հայրենասիրական դաստիարակությունը։

Մասնակիցների հետ անկաշկանդ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվեցին ազգային ընդդիմության հաջողություն հասնելու հետ կապված խնդիրները, Արցախյան հիմնահարցի ներկա վիճակը և հեռանկարները, դաշնակից, բարեկամ և գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հիմնախնդիրը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծման ներքին և արտաքին պատճառները և իհարկե Հայաստանի ու Արցախի հանրապետությունների առջև ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Հանդիպման ավարտին Արթուր Վանեցյանը հորդորեց «Ակադեմիայի» մասնակիցներին իրենց շրջապատին ևս վարակել Հայաստանի և Արցախի նկատմամբ սիրով ու հայրենասիրությամբ։

«Հայրենիք» կուսակցության հաղորդագրություն