Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արտադրական կանեփի արտադրությունը կանոնակարգող օրենքում խնդիրներ կան. նոր փոփոխություններ են առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումն այսօր խորհրդարանում հետաձգվեց եւս երկու ամսով: Նկատենք, որ այս օրենքը ընդունվել է երկու տարի առաջ եւ հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ այդ օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել բացթողումներ եւ խնդիրներ, որոնք հստակեցման կարիք ունեն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր հարցը քննարկվել է ԱԺ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նիստի ընթացքում նշել է, որ նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է:

Եվ ահա, գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ:  Նախաձեռնությամբ առաջարկվում է հանել քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը: Լիցենզավորված անձին հնարավորություն է տրվում վերանայել քվոտաները:

Որոշակի քննարկում ծավալելուց հետո պատգամավորները, հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու տնտեսվարողների կարծիքներին ծանոթանալու, ինչպես նաեւ նախաձեռնության լրամշակման անհրաժեշտությունը, առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչը զեկուցողն ընդունել է:

Ն.Հ.