Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ու Արցախի բնակչության դեմ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ադրբեջանի գործողությունները Ստեփանակերտ-Գորիս մայրուղում հերթական պրովոկացիան են։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար ու Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թելեգրամի իր ալիքում։

«Ակնհայտ է, որ փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը։ Այդ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են ուղիղ Արցախի 120.000  բնակչության և խաղաղապահների դեմ։

Հուսով եմ, որ մոտ ապագայում ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի»։