Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արտատարածաշրջանային որոշ ուժեր փորձում են Ուկրաինայի անկայուն վիճակը փոխադրել Հարավային Կովկաս. Զախարովա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանը նկատում է արտատարածաշրջանային դերակատարների կողմից փորձեր՝ Ուկրաինայում անկայուն իրավիճակը փոխադրել հետխորհրդային տարածության այլ հատված, մասնավորապես Հարավային Կովկաս: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ այդ գիծը չափազանց վտանգավոր է և ապակառուցողական:

«Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային դերակատարներ փորձեցին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների հարցում դափնիները: Մենք ագահ չենք, պատրաստ ենք կիսվել»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ նույն ուժերի կողմից նկատվում է միտում՝ սեպ խրել 2020թ. աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների գործում: Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավականն է: Ընդ որում, ըստ Զախարովայի, կարևոր է այդ պայմանավորվածությունների կատարումը բոլոր ուղղություններով՝ հաղորդակցությունների բացում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում:

«Իր կողմից մեր երկիրը Բաքվի ու Երևանի հետ շփումներում շարունակում է եռանդուն ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր ձեռնարկվում է նաև ՀԱՊԿ գծով»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ