Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքին է». Ռոբերտ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Արցախի ապագայի բանալին, իմ խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ձեռքին է: Դա այդպես է եղել, եւ հիմա, եւ 1992 թվականին, երբ մեր վիճակն ավելի լավ չէր»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Հարցը հետեւյալն էր՝ իր վերջին հարցազրույցում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Արցախի հարցն այլեւս չկա, այն արդեն լուծված է, Հայաստանն այստեղ ասելիք եւ անելիք չունի եւ եթե մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը Արցախի հարցի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում էր, ապա այժմ հայտնի չէ, թե որտե՞ղ է այդ բանալին:

«Իրենք՝ էլիտան գնալո՞ւ է համագործակցության՝ քայլ առ քայլ ինտեգրվելով Ադրբեջանի հետ, թե՞ իրենք այնուամենայնիվ պատրաստ են պայքարել»,-ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ այդ բանալիի մի մասն էլ Հայաստանի ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի ժողովուրդը կպարտադրի՞ իշխանություններին որոշակիություն մտցնել Արցախի վերաբերյալ իրենց մոտեցումներում, թե՞ ոչ: Չի՞ մտահոգում, որ հանրապետությունը և ինքնորոշում բառերը չկան, չի օգտագործվում ընդհանրապես: Սա ի՞նչ է նշանակում: Եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել, ուրեմն հնարավորություն կա այս ամենը կանգնեցնելու»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ հայտարարության մասին հարցին՝ ՀՀ երեք նախագահներն, ըստ էության, չգիտեն, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է խոստացել մյուս երկրների ղեկավարներին, բայցեւայնպես նա վստահ է, որ Հայաստանի կապիտուլյացիան անխուսափելի է, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է: Նման մոտեցում նա ունեցել է դեռ 1992 թվականին։ Երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ: Միայն պայքարողի համար է դուռ բացվում։ Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ։ Այո վիճակը ծանր է, կան բազմաթիվ պրոբլեմներ, բայց դա չի նշանակում, որ այս վիճակում պետք է հանձնվենք ու ընդունենք այն պարտադրանքները, որ այսօր վարում են Հայաստանի նկատմամբ»:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ