Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունենում շրջանների համայնքների բնակիչների հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մետաքսե Հակոբյանը և Օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Կիչան, Ղազանչի, Առաջաձոր, Թբղլու, Քոլատակ և Ասկերանի շրջանի Լուսաձոր, Այգեստան, Խնածախ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել առկա խնդիրներն ու մարտահրավերները, կիսվել բնակչությանը մտահոգող անվտանգային, քաղաքական, սոցիալական և այլ հարցերով:

Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հուզող հարցերին: Երկուստեք ընդգծվել է գոյություն ունեցող ճգնաժամի պայմաններում համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի կարևորությունը:

Նշենք, որն ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ նույն  օրակարգով հանդիպումներ են ունենում հանրապետության տարբեր համայնքների բնակիչների հետ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին