Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի Հանրապետությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Արծվիկ Մինասյան

Ինքնորոշված Արցախի Հանրապետությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ինչպե՞ս կարող եք վկայակոչել Ալմաթիի հռչակագիրը, որը անհասկանալի կերպով հայտնվելով Ղարաբաղյան կարգավորման փաթեթում, կիսատ է ներկայացվում։ Եվ դրանից ելնելով՝ երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարարն է ոչ ճիշտ ներկայացնում։ Խոսքն այն մասին է, որ Անկախ պետությունների համագործակցության ստեղծման այս փաթեթում Ալմաթիի հռչակագիրը ոչ ավել ոչ պակաս վերապահումներով է վավերացվել։ Եվ այդ վերապահումները եղել են նաև արձանագրության մաս։ Եվ Հայաստանի Գերագույն խորհուրդը կատարել է այդ հաստատումը։ Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը ներկայացնող անձինք, եթե անգամ խոսում են Ալմաթիի հռչակագրի մասին, ինչո՞ւ չեն վկայակոչում այս վերապահումները, որով ի դեպ շատ հստակ երևում է, որ Արցախը, այն ժամանակվա ձևակերպմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի եղել Ադրբեջանի կազմում։ Ինքնորոշված Արցախի Հանրապետությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։