Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի հարավը թունելներով Շուշիին կապող ճանապարհին կամուրջներից մեկն արդեն սարքել են, մյուսն էլ շուտով կավարտեն՝ ընդամենը 20-21 ամսում, իսկ մենք 26 տարվա մեջ չասֆալտապատեցինք անգամ Խնձորեսկից Քաշաթաղի հարավ իջնող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը. Ալվինա Աղաբաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի հարավը թունելներով Շուշիին կապող ճանապարհին՝ հենց Շուշիի մոտ, կամուրջներից մեկն արդեն սարքել են, մյուսն էլ շուտով կավարտեն։ Իսկ նույն հարավից Շուշի տանող և 0-ից սարքած ավտոմոբիլային ճանապարհին Շուշիի հատակագծով այգի են սարքում, որ անգամ տիեզերքից երևա։ Եվ էս ամենն ընդամենը 20-21 ամսում։

Իսկ մենք Խնձորեսկից Քաշաթաղի հարավ իջնող ռազմավարական և շրջանի վերաբնակեցման համար կենսական նշանակություն ունեցող  Խնձորեսկ-Որոտան-Իշխանաձոր-Աղաձոր/Արծվաշեն-Միջնավան մոտ 80 կմ ճանապարհը 26 տարվա մեջ չասֆալտապատեցինք անգամ…

Չճանաչեցինք էն, ինչ մերն էր, չսիրեցինք էն, ինչ մերն էր, դրա համար էլ տվեցինք։