Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի հարցով չենք օգտագործել իրավական և դիվանագիտական շտեմարանի և 5 տոկոսը. Ալավերդյան

«Փառք և պատիվ արցախահայությանը, որն այսօր հայության պատիվն է պահում, հայության ինքնությունը ցույց է տալիս ամբողջ աշխարհին»,- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին ասաց    «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ այս իշխանավոր խումբը եկել է 2018 թվականին՝ զավթելով իշխանությունը երկու նպատակ իրականացնելու համար՝ Արցախն ամբողջովին բռնակցել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի, Ադրբեջանի կցորդը։

«Ես չունեմ գաղտնի թղթեր, որոնց վրա հիմնվում եմ, դա ասում եմ դատելով այս քաղաքական խմբի գործողություններից արդյունքներով։ Իրենք ամեն ինչ հետևողականորեն, չշեղվելով իրականացնում են այդ ծրագիրը, որի համար եկել են։

Մեզ զավթել են ներսից, մեզ սպառնում են ոչ թե զուտ դրսից, այլ սկզբից մեզ զավթել են ներսից և այսօր դա իրականացվում է այն ձևերով, որոնք մենք տեսնում ենք»,- ասաց Լ.Ալավերդյանը։

Միջազգային պայմանագի՞ր է, թե՞ ոչ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը

«Եթե դատենք Հայաստանի օրենքից, այո, բայց եթե հիշենք, որ այն ոչ վավերացվել է, ոչ էլ հստակ տեսել ենք, թե ինչպես է այն գործի դրվում, այլ սկզբից իրականացվել է  որպես ամբողջական, ոչ իրավական, այլ զուտ հարձակողական գործողությունների դադարեցում»,- ասաց Ալավերդյանը։

Նա նշեց, որ իր համար  վիրավորական է, երբ ասում են 44-օրյա պատերազմ. դա ցեղասպանական ագրեսիա է և այդ եզրույթը դարձնում է  Արցախի Հանրապետությունը ամբողջովին միջազգային իրավական սուբյեկտ և կա իրավունքի այնպիսի շտեմարան, որը չի օգտագործվել մինչ այսօր։

«Հստակեցնենք. երբ որ ասում են դա ամբողջովին քաղաքական հարց է, իրավականը չկա, դեմ եմ այդ արտահայտություններին։  Մենք չենք օգտագործել իրավական և դիվանագիտական շտեմարանի և 5 տոկոսը։

Այս առումով պետք է հիշեցնեմ, որ ինձ համար խիստ  զարմանալի է, որ այստեղ խոսվում է  Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Արցախն ինքնորոշվել է 1918-20 թվականներին, ինքնորոշված է եղել Սովետական ժամանակ, անկախացել է 1991 թվականին։ Մենք պետք է խոսենք այն մասին, որ Ադրբեջանը միջազգային  հանցագործություն է գործում՝ զինված ձևով հարձակվելով և դիմադրելով արդեն իսկ իրացված ինքնորշման իրավունքի»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա համոզված է, որ միայն միասնականությամբ է հնարավոր հաղթել այն թիմին, որը 20 տարուց ավելի պատրաստվել է և հանդես է գալիս այնպես, ինչպես տեսնում ենք։