Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի հայերի անվտանգության միջազգային մեխանիզմների մասին խոսք չի կարող լինել. Հաջիևը հակադարձել է Գրիգորյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը «սուտ» է անվանել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնում պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության համար միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ:

Ըստ Հաջիևի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումների էությունը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը «միակողմանիորեն աղավաղում է»:

«Հոկտեմբերի 13-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ես մանրամասն տեղեկություն եմ հաղորդել Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումների բնույթի և բովանդակության մասին: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնում համաձայնության ենք եկել Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում ապրող հայ բնակչության անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ, սուտ է: Բանակցություններում որևէ հարցի քննարկումը չի նշանակում, որ այդ հարցի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն: Սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Սպիտակ տանը կազմակերպած հանդիպմանը մենք ևս մեկ անգամ հայտարարել ենք, որ Ադրբեջանը չի քննարկի Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցը որևէ միջազգային գործընկերների հետ. դա մեր երկրի ներքին գործն է, որը կանոնակարգվում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, դա ազգային ինքնիշխանության հարց է, և միջազգային մեխանիզմների ստեղծման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ադրբեջանը չի պատրաստվում այդ հարցը քննարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ այլ պետությունների կամ կազմակերպությունների հետ: Հանդիպմանը ԱՄՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հարգանք է արտահայտել Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ»:

Հաջիևի խոսքով՝ հայ պաշտոնատար անձանց կողմից «Ադրբեջանի ինքնիշխան տարածքների» նկատմամբ նմանատիպ ելույթներով հանդես գալը, ի հեճուկս Պրահայում և Սոչիում ընդունված հայտարարությունների, գնահատվում է որպես ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Այս և այլ հակասական հայտարարությունները և վերջին շրջանում հայ պաշտոնատար անձանց կողմից առաջ քաշված անհարկի նոր տարրերը վկայում են այն մասին, որ հայկական կողմը դիտավորյալ կերպով ցանկանում է խաթարել խաղաղության պայմանագրի բանակցությունները և պարզապես ստեղծել բանակցությունների տպավորություն: Մենք հայկական կողմին խորհուրդ ենք տալիս հրաժարվել նման ապակառուցողական քաղաքականությունից, ցուցաբերել քաղաքական կամք՝ տարածաշրջանում ամուր խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար և լրջորեն մասնակցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»,- ասել է Հաջիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ