Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի քաղաքական ուժերը պատրաստ են պատասխանատվություն վերցնել. Արթուր Մոսիյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Երկրորդ նախագահը, հավանաբար, նկատի ուներ այն, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից եւ Արցախի իշխանությանն այլ բան չի մնում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց, Արցախի հանրապետության խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի իշխանական շրջանակների ներկայացուցիչների, ԱՀ խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորների հետ իր շփումներից ի՞նչ տպավորություններ ունի, հարմարվե՞լ են նրանք Արցախի ապագայի շուրջ բանակցությունները շարունակել Բաքու-Ստեփանակերտ ու ինչ-որ չափով նաեւ Մոսկվա ձեւաչափով:

Հիշեցնենք, օրերս, մամուլի ասուլիսում՝ խոսելով արցախյան հարցի բանակցային գործընթացի մասին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել  էր. «Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է հետեւյալ ֆորմատով՝ Բաքու-Ստեփանակերտ եւ ինչ-որ չափով՝ Մոսկվա։ Տպավորությունն այնպիսին է նաեւ, որ Ղարաբաղի իշխանությունն ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ»:

Արդեն երկու օր է Aravot.am-ը փորձում է ԱՀ խորհրդարանի իշխանական խմբակցության տարբեր պատգամավորներից այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ, վերջիններս չեն արձագանքում մեր հեռախոսազանգերին:

Իր ասուլիսում, Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել էր, որ Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքում է: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության պատգամավորը միանշանակ կիսում է երկրորդ նախագահի կարծիքը: Հարցին՝ իսկ Արցախի քաղաքական շրջանակներում կա՞ն պատասխանատվությունը վերցնելու տրամադրություններ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ կան: Եվ եթե Հայաստանի իշխանությունները, 1992 թվականի ՀՀ ԳԽ որոշումը կոպտորեն չեն պահում, որով պարտավորվել են մինչեւ Արցախի սուբյեկտ դառնալն Արցախի դատն առաջ տանել միջազգային ատյաններում, դա արդեն իրենց խնդիրն է»:

Իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, Արցախի հարցն  արդեն լուծված է եւ արդեն նաեւ Հայաստանի կապիտուլյացիան այլընտրանք չունեն, մեր զրուցակիցը ոչ միանշանակ է ընդունում. «Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականին էլ էր ասում՝ այլընտրանք չունենք, պետք է անենք. եկան նոր մարդիկ, նոր բանակցողներ եւ, փաստորեն, 30 տարի ապրեցինք արժանապատիվ խաղաղության մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից շարունակում է իր պարտվողական թեզերը կրկնել»:

Իրավիճակում, որում հայտնվել են Արցախն ու Հայաստանը, ի վիճակի՞ ենք նորից, պայմանական ասած, հաղթողական քաղաքականություն տանել, հարցին էլ Արթուր Մոսիյանը պատասխանեց. «Հաղթողական քաղաքականություն վարելու հնարավորություն, այս պայմաններում, չէի ասեի թե ունենք, բայց մենք ունենք հնարավորություն՝ բանակցողին փոխելու, կապիտուլյացիան թույլ չտալու, կարճ ժամանակի ընթացքում Արցախի եւ Հայաստանի մեջքն ուղղելու եւ նորից արժանապատիվ ապրելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ