Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի ԿԳՄԵՍ նախարարության բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 1 մլրդ դրամով՝ օկուպացված տարածքների կրթական կենտրոնների լուծարմամբ պայմանավորված

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դեկտեմբերի 5-ին  հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ։Նիստը վարել են Արամ Հարությունյանն ու Գեղամ Ստեփանյանը:

Քննարկվել են «ԱՀ 2023թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցերը։

Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, մանրամասնելով ոլորտի առանձին դասերին հատկացված ծախսերը, նշել է, որ 2023 թվականին նախարարության բյուջեով նախատեսվում է 17 մլրդ 344 մլն 132,4 հազ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա բյուջեի համեմատ նվազել է 1 մլրդ 792 մլն 678,8 հազ ՀՀ դրամով:

Նվազեցումները պայմանավորված են օկուպացված տարածքների կրթական և մշակութային կենտրոնների լուծարմամբ:

Պատգամավորների հարցադրումները ուսանողների վարձավճարումների փոխհատուցման, երկարօրյա դպրոցի արդյունավետության, լուծարված կազմակերպությունների աշխատողների աշխատանքով ապահովման, ուսուցիչների աշխատավարձերի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ոլորտի խնդիրներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ էին:

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

    լրատվության և հանրության հետ կապերի բաժին