Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արցախի նախագահի հրամանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ ստորագրվել է ուժի սպառնալիքով»․ Ավետիք Չալաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում Ազգային կոմիտեի անդամ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն անդրադարձավ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագրին, որով սահմանվում է, որ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք է լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի հրամանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ այն ստորագրվել է ուժի սպառնալիքով։ Արցախում հայկական պետությունը հազարավոր տարիների պատմություն ունի, եւ ոչ մի հայ մարդ չի կարող իրեն իրավունք վերապահել՝ այդ պետությունը լուծարել։ Ուստի, ես խնդրում եմ բոլորիցդ պարզապես առոչինչ համարել այդ հրամանագիրը եւ համոզված լինել, որ Արցախը շարունակում է իր գոյությունը եւ Արցախը որպես պետություն վերականգնվելու է»,- հայտարարեց Չալաբյանը։ Ըստ նրա՝ իրականում որեւէ պետություն չի կարող վերացվել ցեղասպանության հետեւանքով։ Այն, ինչ փորձել է անել Ադրբեջանը վերջին երկու շաբաթվա ընթացքում, միջազգային իրավունք սուբյեկտ հանդիսացող Արցախի Հանրապետությունը ցեղասպան միջոցներով վերացնելն է։

«Հիշեք, որ Արցախի Հանրապետությունը, թեև ճանաչված պետություն չէր, բայց միջազգային իրավունքի սուբյեկտ էր այնքանով, որքանով կար ԵԱՀԿ Մինսկի խումբ, որն զբաղվում էր Արցախի հարցով եւ որն Արցախի կարգավորման «Մադրիդյան սկզբունքներն» էր ձեւավորել ու տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին։ Այդ սկզբունքներից երկուսն ազգերի ինքնորոշման իրավունքն էր ու ուժի չկիրառումը։ Այդ երկու սկզբունքներն էլ Ադրբեջանը բացահայտ խախտել է։ Եվ հիմա Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրականում չեն կարող հրաժարվել իրենց նախկին հանձնառությունից։ Ողջ հայ ժողովուրդը պետք է հետամուտ լինի միջազգային իրավական մեխանիզմը վերականգնելուն, այլապես մենք կսրբագործենք ցեղասպանությունը։ Եվ որպես դրա առաջին քայլ՝ մենք չպետք է թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը կնքի խաղաղության համաձայնագիր, որում Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում։ Մենք պետք է խանգարենք այդ դավադրությանը»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա ասաց, որ երեկ ԿԸՀ-ն հաստատել է «Հայավքեի» ստորագրությունները։ «Այս շաբաթ մենք օրենքի նախագիծը կմտցնենք Ազգային ժողով։ Եվ մեր բոլորի խնդիրն է Ազգային ժողովի մեծամասնությանը պարտադրել, որ ընդունի այդ օրենքը եւ դրանով արգելափակի Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում։ Եթե մենք կարողանանք հասնել դրան, Ադրբեջանը ստիպված է լինելու Արցախի հարցով նորից մտնել բանակցությունների մեջ։ Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն այդ հարցը փակի։ Մենք այսօր պետք է Արցախը համարենք օկուպացված հայկական տարածք եւ մեր բոլոր ջանքերը, նաեւ ռազմական ջանքերը գործադրենք այդ տարածքն ազատագրելու վրա։ Եթե մենք դրան հավակնենք, թշնամին չի կարողանա հարձակվել նաեւ Սյունիքի վրա»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ