Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախում 190 երեխա ծնվել է շրջափակման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 52-րդ օրվա՝ հունվարի 31-ի տեղեկագիրը:

Օրվա վիճակագրական թարմացումները հետևյալն են.

-7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

-12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

-Արդեն 190 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

-Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

-Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

-Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 20400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: