Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 41 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել: Մահվան դեպք չի գրանցվել: Ստացիոնար բուժում է ստանում 18 բուժառու․ տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ից։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10206 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 40 մահվան դեպք է արձանագրվել: «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրերին՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: