Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախյան հակամարտության բազմակողմանի ուսումնասիրությունը պետք է լինի կրթության մաս. Աննա Կարապետյան

«Պարոն Բեքարյանը և մենք ամբողջ թիմով ջատագովն ենք եղել, որ արցախյան հակամարտության  խորքային և բազմակողմանի ուսումնասիրությունը պետք է լինի կրթության մաս ԲՈւՀ-երում, դպրոցներում, կախված կրթույան ուղղություններից և խորացվածությունից»,-«Ճոճանակ» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը, որը գրքում հարցազրույց է վարում վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ:

Նա հայտնեց, որ գրքի ստեղծման վրա աշխատած թիմի մոտ եղել է ընկալում, որ արցախյան թեմայի վերաբերյալ երիտասարդության տեղեկացվածությունը միշտ եղել է թերի և գիտակցվել է, որ պետք է լինի դրա ամփոփ մատուցումը գրքի տեսքով:

Աննա Կարապետյանը հայտնեց, որ 2018 թվականից հետո որոշ հայերի մոտ ծագել է նույնիսկ հարց, թե արդյո՞ք Արցախը կարևոր է հայ մարդու համար և արժեքային այդ խաթարումը ստիպել է գրքի հեղինակներին ձեռնամուխ լինել վերջինիս հրատարակմանը:

Մանրամասները՝ տեսագրության մեջ: