Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշակերտը ծնողի համաձայնությամբ կարող է հրաժարվել թղթային դասագրքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում, կկարողանա օգտագործել հիբրիդային դասագիրք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում կարող է օգտագործել նաեւ թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը կամ էլ կարող է հրաժարվել թղթային դասագրքից` օգտագործելով էլեկտրոնային կամ հիբրիդ դասագիրք:

Նշենք, որ դասագրքի ստեղծման մրցույթին կարող է մասնակցել այն դասագիրքը, որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, և մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը՝ տարրական, միջին և ավագ դասարաններում 3-ից մինչև 7 տարի է՝ կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից:

Նշենք, որ հայաստանյան դպրոցները հիբրիդային ուսուցման գնացին կորոնավիրուս համավարակի ժամանակ, երբ հայտարարված արտակարգ դրության ժամանակ դպրոցները երկար ժամանակով փակ մնացին:
Սակայն ուսուցիչների մի հատվածի համար, հեռավար դասերը որոշ դժվարություններ ստեղծեցին, քանի որ կան տարիքով ուսուցիչներ, որոնք դժվարությամբ են օգտվում նորագույն տեխնոլոգիաներից: Իսկ մի հատվածի համար թեեւ օնլայն դասերն արդյունավետ են եղել, բայց շատերը նախընտրում են օֆլայն տարբերակը, քանի որ մարդկային շփումը կորում է օնլայն դասի ժամանակ։

Ս.Հ.