Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշիկ Գրիգորյան. «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարը հետաքրքիր պատանիների բացահայտեց»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Դինամո» մարզահամալիրում ավարտվեց բռնցքամարտի «Բարեկամության գավաթ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին կրտսեր եւ ավագ տարիքային խմբերում մասնակցեց Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի շուրջ 170 մարզիկ: Երկու տարիքային խմբերում էլ որոշվեցին քաշային կարգերի հաղթողները եւ մրցանակակիրները: Մրցաշարը համատեղ կազմակերպել էին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւ Երեւանի քաղաքապետարանը:

Ռինգում մարզիկների գործողություններին հեւում էր բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը: Մրցաշարի ավարտին նա Aravot.am-ին ասաց. «Միջազգային այս մրցաշարն, անշուշտ, օգտակար եղավ թե՛ պատանի բռնցքամարտիկների, թե՛ մարզիչների համար: Ես այս օրերին բավականաչափ հետաքրքիր մենամարտեր տեսա: Ծոցատետրումս 2007 թվականին ծնված արդեն յոթ պատանու անուն եմ նշել, որոնց պետք է նախապատրաստել եկող տարի կայանալիք Եվրոպայի առաջնությանը»:

Աշիկ Գրիգորյանը նաեւ նշեց, որ հավաքականից ոմանք եկող տարի կկտեղափոխվեն մեկ աստիճան բարձր տարիքային խումբ ու նրանց տեղը կհամալրեն այս մրցաշարի մասնակիցները: Նաեւ հավելեց, որ այս մրցաշրջանն ավարտվել է: Հիմա պատանի բռնցքամարտիկները շարունակելու են մարզվել անձնական մարզիչների ղեկավարությամբ, իսկ առաջին ուսումնամարզական հավաքը կլինի եկող տարվա հունվարի վերջին, որից սկսված կնախապատրաստվեն իրենց տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: Սակայն այս ընթացքում կմասնակցեն նաեւ միջազգային մրցաշարերի եւ համատեղ հավաքների:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ