Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշխարհն ավելի լավը կլիներ առանց Պուտինի

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ով անակնկալ այցելել է Կիև, գերմանական BILD հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ աշխարհն ավելի լավը կլիներ առանց Պուտինի։

«Ինձ թվում է, որ դա կարելի է ասել առանց վարանելու և փոխզիջումների, այո», – պատասխանել է նա լրագրողի համապատասխան հարցին։

Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում՝ նշելով, որ չգիտի՝ արդյոք Ուկրաինան կարող է հետ վերցնել Դոնբասը և Ղրիմը, սակայն վստահություն է հայտնել, որ արևմտյան դաշնակիցները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք իրեն վախեցնում են ռուսական միջուկային սպառնալիքները՝ Բորիս Պիստորիուսը պատասխանել է. դա չպետք է խանգարի մեզ մեր դաշնակիցների հետ ողջամիտ աջակցություն ցուցաբերել»։