Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումները Բերդի  ընտրությունների հետ որևէ կապ չունեն․ փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Բերդի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքապետի, համայնքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակներում, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 80 անձանց տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով ցուցակներ՝ հիշյալ անձանց ստորագրություններով, ինչպես նաև՝ Բերդ համայնքի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների՝ համայնքապետի տեղակալին հասցեագրված աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ, որոնց ընթացք չի տրվել:

Այս կապակցությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Բերդի համայնքապետի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանի փաստաբան Գոռ Սաղոյանից։

«Նախ ուզում եմ նշել, որ խուզարկության մասին մենք իմացել ենք կալանավորման մասին որոշում կայացնելու օրը։ Չգիտեմ, չեմ կարող ասել` ինչու է ՔԿ-ն այդ մասին հաղորդագրություն տարածել։ Միգուցե ցանկացել են տպավորություն ստեղծել, որ ակտիվ գործողություններ են կատարում։ Խուզարկության մանրամասներին ծանոթ չեմ, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ գտնված փաստաթղթերը որևէ կապ չունեն ընտրությունների հետ։ Աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումները մի քանի ամսվա պատմություն ունեն։ Մարդիկ անձնական պատճառներից ելնելով աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ամիսներ առաջ։  Ինչ վերաբերում է ձեռագիր ցուցակներին՝ իմ ունեցած տեղեկություններով դրանք բազմաբնակարան շենքերի բնակիչների ցուցակներ են, որոնք իրենց համաձայնությունն են տվել շենքում որոշ աշխատանքներ իրականացնելու հետ կապված»,- նշեց Սաղոյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ փաստաբանների պալատի