Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշնանացանը սուբսիդավորելով Քերոբյանը ցանկանում է 75 % ցորեն ներմուծող Հայաստանի ցորենի անվտանգության խնդիրը լուծել

«Աշնանացանի աջակցման ծրագրի ներքո մենք գյուղացիներին սուբսիդավորելու ենք մշակած հեկտարների համար՝ գումարի տեսքով»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով նիստում ընդունված չզեկուցվող հարցը:

Նրա խոսքով՝ եթե ֆերմերը սերտիֆիկացված սերմացուով է ցանում աշնանացանի տարածքները, ապա փոխհատուցման չափը մեկ հեկտարի համար կլինի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված ցորենի դեպում՝ 70 հազար դրամ:

Քերոբյանը հայտնեց, որ ծրագիրն իրականցնելու են համայնքների հետ և պետությունը վերջիններիս վճարելու է այդ ծրագրի մոնիթորինգն իրականացնելու համար:

«Մեր համար շատ կարևոր է, որ ցորենի մասով այդ անվտանգության մակարդակը բարձրացնենք: Նախատեսում ենք, որ մեր նախատեսած 75 հազար հեկտարը կհասցնենք մշակել այս տարի, որը շատ կարևոր է պարենային անվտանգության տեսանկյունից:»,-հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ այն դեպքում, երբ Հայաստանը տարեկան ներմուծում է 270-350 հազար տոննա ցորեն, իսկ 2021 թվականին կարողացել է արատդրել ընդամնեը 90 հազար տոննա

Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ կառավարության չզեկուցվող հարցերի թվում «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվել է երկու ընկերություն՝ «ԻՍԹԵՔ ԱՐ»-ն և «ԷԼՍԱ» ՓԲԸ-ն, որոնք բարձր տեխնոլոգիաների ոլորտում են գործում և միասին 11 մլրդ դրամի ներդրում են ապահովելու: