Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշոտյան. Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը, որ՝ «ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»։ 

Ա.Աշոտյանը գրել է. 

«Հե՜յ, միամիտ հայե՜ր։

Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելո՞ւ։

Բանակցողին փոխելո՞ւ։

Զենք գտնելո՞ւ։

Առաջնագիծն ամրացնելո՞ւ։

ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքները արձանագրելո՞ւ և արձագանքելո՞ւ։

Ալիևի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։

Հայ ռազմագերիներին ազատելո՞ւ։

Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելո՞ւ։

Չէ, գժուկներ։

Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։

Հ.Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»։