Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ավինյանը Փաշինյանին մեղադրել է իր դեմ աշխատելու մեջ». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. 

«Իշխանական վերնախավում կրկին քննարկվում է Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, որի մասին խոսում էին դեռևս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից մեկ-երկու ամիս անց։ Մարությանը հեռացվեց 2021 թվականի դեկտեմբերի վերջին։ Անցած տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների թեման հաճախ էր օրակարգ բարձրանում, սակայն չգնացին ռիսկի՝ հաշվի առնելով սոցհարցումները, համաձայն որոնց, ՔՊ թեկնածուն՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղթելու մեծ շանսեր չուներ, պետք էր նրա դիրքերն ամրացնել։ Այդ նպատակով անցած տարվա սեպտեմբերի 23-ին Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ, թեևիրականում նա է այժմ դե ֆակտո քաղաքապետը՝ ինքն է որոշում կադրային եւ մյուս բոլոր հարցերը։ Եվ իշխանությունը կարծում է, որ նա արդեն ստարտային կապիտալ է կուտակել ու կարող է անակնկալի բերել մրցակիցներին, որոնք դեռևս պատրաստ չեն ընտրություններին։...

Ավագանու անդամներն ասում են, որ հատկապես վերջին ժամանակներում քաղաքապետարանը ոչ պատշաճ փաստաթղթավորմամբ բազում շինթույլտվություններ է տալիս, տարբեր մրցույթներ հայտարարում, որով հույս ունեն ՔՊ-ին հավելյալ ձայներ բերել Երևանում։ Այս հողի վրա լարվել են գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները: Առաջինը կարծում է, որ այն որոշումները, որոնք ինքը չի կայացնում` դրանից բխող հետևանքներով, չպետք է թույլ տա, և Ավինյանի մուտքը նախապատրաստելն իր հոգսը չէ, և հույսը չի կտրում, որ կարող է վերջին պահին ՔՊ-ն իրեն առաջադրի, այլ ոչ թե Ավինյանին։ Իսկ ժամանակն իշխանության օգտին չի աշխատում, ևՏիգրան Ավինյանի ռեյտինգը, ըստ տարբեր հարցումների, ոչ միայն շեշտակի աճ չի գրանցում, այլև առհասարակ չի աճում: Ուստի մտածում են՝ ճիշտն արտահերթ ընտրությունների գնալն է, որ նախ` անակնկալի բերեն մրցակիցներին, երկրորդն էլ ամռան ամիսներին չլինի նախընտրական քարոզչությունը։

Մեզ ասացին, որ արտահերթի օգտին էական ազդեցություն է ունեցել «Գելափ»-ի վերջին հարցումը, որից հետո ոչ միայն քաղաքապետարանում, այլև իշխանության ներսում մեծ բոլոլա է առաջացել։

Ավինյանը Փաշինյանին մեղադրել է իր դեմ աշխատելու մեջ, քանի որ «Հայկական ժամանակի» կայքում էլ էին դրել այդ հարցման արդյունքները: Ավինյանը կասկած է հայտնել, որ ուզում են իրեն «քցել», և ներկայացրել է վերջնագիր, որ Հրաչյա Սարգսյանն առաջիկա օրերին պետք է հրաժարական տա, որ գնան արտահերթ ընտրությունների։ Անգամ հրաժարականի օրն են նշում՝ փետրվարի 14, որն ավագանու հերթական նիստի օրն է, թեպետ հրաժարական կարող է ներկայացնել ցանկացած օր»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբանաղբյուր կայքում։