Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարեւանությամբ գտնվող, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առեւտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գեւորգյանը հաստատեց մեր լուրը՝ նշելով․ «Այո, հիմա մշակում ենք նման նախագիծ, որը պատրաստ կլինի հունիս ամսին: Նախատեսում ենք ձկան խանութին հարակից գետնանցումը, որն անմխիթար վիճակում է, դարձնել ավտոկայանատեղի։ Ամենայն հավանականությամբ՝ այդտեղ կունենանք նաեւ առեւտրային ցանց` խանութ կամ սուպերմարկետ: Անցումը նախատեսում ենք վերակահավորել ե՛ւ որպես ավտոկայանատեղի, ե՛ւ քաղաքացիների անցումն ապահովող վայր՝ նաեւ որոշակիորեն ծառայություններ մատուցելով քաղաքացիներին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: