Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ավտովթարների հետևանքով մահերի թվով էլ Հայաստանն աշխարհում վատագույն ցուցանիշ ունեցող երկրների շարքում է. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մահացության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում նոր հորիզոններ է նվաճում։ Կորոնավիրուսի մահացության թվերով, օրինակ, հայտնվել է աշխարհի առաջատարների շարքում. 2 մլն 780 հազար բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 446 հազար մարդ, մահացել 8 հազար 717-ը, այսինքն` վարակվածների շրջանում մահաբերության տոկոսը 1,95 է։

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացության ցուցանիշներով էլ Հայաստանն աշխարհում վատագույն ցուցանիշ ունեցող երկրների շարքում է։ Աշխարհի 183 երկրների շարքում  բնակչության քանակի համեմատությամբ ունեցած մահերի քանակով Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, այսինքն՝ 100 պետություն ավելի լավ ցուցանիշ ունի, քան Հայաստանը։

Կյանքի միջին տեւողությամբ էլ մենք առաջատար չենք` ՀՀ-ում կյանքի միջին տեւողությունը 73-75 տարի է։ 223 երկրների մեջ սա 119-րդ հորիզոնականն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: