Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այդ հարցերն իրենք պետք է լուծեն ու ճշտեն խաղաղապահ ուժերի հետ»․ Հովիկ Աղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Բնականաբար, չեմ հավատում, որ դրանք բնապահպաններ են եղել։ Գուցե մեկ-երկու հոգի ձեւի համար եղել են, բայց իրականում՝ ոչ։ Եթե իրենք երկու շաբաթ առաջ անհանգստություն են ունեցել, որ ճանապարհով կարող է զենք-զինամթերք տեղափոխվել, ապա այդ հարցերն իրենք պետք է լուծեն ու ճշտեն խաղաղապահ ուժերի հետ։ Ցանկացած հարց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական խնդիրների պատրվակով փակել էին ՀՀ-ն Արցախի հետ կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ եթե Արցախի քաղաքացիներն ու ադրբեջանցիները հարցեր ունեն, ապա բոլորը պետք է լուծեն միայն ՌԴ խաղաղապահների միջոցով․ «Նման սադրանքներ կլինեն։ Նպատակ ունեն անհարմարություն ստեղծել մեր հայրենակիցների համար, որպեսզի իրենց հեռահար նպատակը՝ Արցախը հայաթափելը, փորձեն իրականացնել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ