Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այն, ինչ կարելի է Ավինյանին, չէր կարելի Մարությանին

Պատմության թանգարանին կից կրպակի ապամոնտաժման լուսանկարների տարածումն ու որպես դրանց արձագանք գրառումները հիշեցնում են հին հունական ասացվածքը. «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»:

Երևանի «գլխավոր»  փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը  ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկարներ է հրապարակել ապամոնտաժման ընթացքից ու գրել.

«Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»։

Պարզվում է, սակայն, կրպակն ապամոնտաժելու մտադրություն ունեցել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին թիմը հեռացրեց պաշտոնից։

Մարությանի պաշտոնավարման ժամանակ մամուլի խոսնակ աշխատած Հովսեփ Կուբատյանը, ըստ էության, արձագանքել է Ավինյանի գրառմանը.

«Ինչ մեղքս թաքցնեմ, մենք չկարողացանք ապամոնտաժել այստեղ տնգած այլանդակությունը, հիմնականում որոշ կառույցների դիմադրության պատճառով:

Այժմ այս այլանդակությունը այլևս չկա, ինչի համար շնորհակալություն բոլոր իրագործողներին»։

Ինչպես երևում է՝ Սուրմալուի փլատակներից քիչ այն կողմ Երևանի քաղաքապետ դառնալու մտադրության մասին հայտնած Ավինյանի սուրը կտրում է աջ ու ձախ, ենթադրվում է՝ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, քաղաքի տեսքն աղճատողների թաթիկները հատ-հատ կտրվելու են։