Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այն ինչ կատարվում է հիմա, խրախճանքն է քաջերի արյան վրա»․ Խաչիկ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Բավականին լուրջ տեղեկություններ կան, որ հենց Հայաստանում, երեւանամերձ տարածքներում ադրբեջանցիներն ու թուրքերը բնակարաններ ու տարածքներ են վարձում եւ գնում։ Մարդիկ եկել են ու մտածում են, որ հաղթել են պատերազմը, հաղթել են հայերին», – «Հայելի» ակումբում նշեց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Բանաստեղծի խոսքով․ «Նրանք, ովքեր այսօր ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, Հայաստանը եւ հայ ժողովրդին, արդեն չեն էլ թաքցնում, որ այս զիջումներով գնում ենք դեպի «խաղաղություն», թեպետ այնքան ակնհայտ է պատերազմը, պատերազմի վտանգը, շարունակականությունը, որ այլեւս կոծկել չի լինում, այլեւս ծիծաղելի է այդ մոտեցումը։ Դա նրանց քաղաքական կուրսի տապալումն էր, բացահայտ խայտառակ պարտություն էր։ Այն ուժերը, որոնք եկել էին այդ սկզբունքներով, հասկացել են, որ ամեն բան տանուլ են տվել։

Եվ հիմա փորձում են մանեւրել, ճողոպրել՝ Երեւանում մեր հրաշք շենքերի սրբատաշ քարերը շաղափելով, սուտ լույսերը շարելով։ Մինչդեռ, զվարճանքը պետք է, ըստ էության, լինի, զվարճանքը պետք է մոտ լինի այն հեքիաթին, որը մենք պատրաստում ենք երեխաների համար։ Իհարկե,պարտավոր ենք նրանց հեքիաթ նվիրել, չզրկել այդ ամենից, բայց այն, ինչ այսօր կատարվում է, արնախումների խրախճանքն է քաջերի արյան վրա․․․Իրական կապ չեմ կարողանում տեսնել այն հեքիաթի, որը ամանորյա տոներին մանուկներին նվիրում էինք եւ սրանց կատարածի միջեւ»։

Խաչիկ Մանուկյանն ընդգծում է․ «Սա այն ցոփություն է, որ հենց ինքը՝ միջակ կարողություններով մարդը, ում՝ ոչինչ չներկայացնող գիրքը մշակույթի եւ մյուս մյուս բաների նախարարը որոշեց թարգմանաբար հրամցնել մի այլ երկրի, պետական ծախսեր եւ այլն․․․Գրքի որոշ հատվածներ համացանցում հայտնվել են, տեսնում եմ, թե ինչ գրականագետիկներ են քծնանքակույտեր շարել այդ գրքի շուրջը․․․ Համբարձումյան Հայկեր, «դուխով» «շայկայի» մեջ եղած սուտի գոյանքներ, որոնց թվում է, թե մակերեսի վրա խլվլալով, այս կամ այն միջակությանը վեր հանելով ու քծնելով՝ պիտի կարողանան իրենք էլ գրականության մեջ խոսք ասելու իրավունքը նվաճել։

Ես ուզում եմ վերադառնալ այս խրախճանքին, որը կազմակերպել են թրքահպատակները Երեւանի կենտրոնում, ես իրական տոների էլ եմ եղել․․․ Եղել եմ սահմաններին, Բագրատ Սրբազանի հետ շրջել ու տեսել եմ, թե ինչպես էր սրբազանը փորձում եւ զինվորների, եւ երեխաների համար Ամանորը ներկայանալի դարձնել։ Որոշ շրջաններում նույնիսկ նվերներ բաժանվեցին բարերարների աջակցությամբ։ Նվերները ստանալիս տեսել եմ երեխաների փայլփլուն աչուկները, բերկրանքը, որը վայելելը մի ուրիշ հաճույք է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ