Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այնպիսի տպավորություն է, թե ՀՀ ոստիկանապետը Գասպարյան Վովան չի եղել, իրենից ավելի քաղաքականացված ոստիկանապետ երեւի սկի Վանո Սիրադեղյանը չի եղել». Վիլեն Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն: Նախարարությունը ներառելու է ոստիկանությունը, փրկարար ծառայությունը եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունները: 5 հիմնական գործառութային ոլորտ է առանձնացվում՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, որը գալիս է ԱԻՆ-ի բլոկից, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է մշակել այս փաթեթը: Փոխնախարարը պատասխանեց, որ վարչապետի գլխավորությամբ ստեղծված  է ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ, ու այս հարցերը այնտեղ են քննարկվել:

Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատել էր, որ նախագծում ռետինե մահակի փոխարեն «ռետինե» բառը հանվել է ու մնացել է միայն մահակը, ուստի հետաքրքրվեց՝ ոստիկաններին այսուհետ երկաթե՞ մահակ են տալու: Փոխնախարարը վստահեցրեց, որ՝ ոչ, կլինի ռետինե, կաուչուկից, այլ նյութից, բայց ոչ՝ երկաթե:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում թվարկեց, թե ինչ իրավիճակ է այսօր՝ պատերազմից հետո, ստեղծվել Հայաստանում՝ անհետ կորածներ, զոհվածների չգտնված աճյուններ, պայթյուններ, Եռաբլուրում զոհվածների ծնողներին քաշքշոցներ, այս պատկերի ֆոնին ոստիկանության բյուջեի աճ կա շուրջ 10 մլն դրամով. «Եթե կարծում եք, թե ունենք հանցագործությունների թվի նվազում՝ ո՛չ, ունենք աճ 27%-ով»: Մատնանշելով ՔՊ-ի ու կառավարության վերջին նախագծերը՝ ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ դնել, ոստիկանությունը ՆԳՆ դարձնել ու կառավարության մաս, նա եզրակացրեց. «Մնում է հուսալ, որ առաջիկայում չենք ունենա նախագիծ, որով կնախատեսվի Նիկոլ Փաշինյանին կից առանձին պետություն ստեղծել»:

«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն էլ իր ելույթում թվարկեց ոստիկանների «վայրագությունների» դեպքերը՝ ասելով, որ դրանից հետո, տեսնելով ոստիկանության բարձրաստիճան ծանոթ պաշտոնյայի, չի բարեւել. «Ոստիկանն ինձ ասեց՝ կարծում եք, թե ոստիկանը ժողովրդի՞նն է, ո՛չ, երբեք չի եղել եւ չի լինի: Ես այդ անկեղծության կարիքը չունեի, որովհետեւ նախորդ գիշեր եղել էի ոստիկանության Արաբկիրի եւ Կենտրոնի բաժիններում ու տեսել էի ոստիկանների կողմից կեղեքված եւ մարմնական ծանր վնասվածքներով ձերբակալվածների»: Լիլիթ Գալստյանն ասաց, որ խորապես կասկածում է, թե ոստիկանությունը կդառնա անկախ, ապաքաղաքական  մարմին. «Եթե նույնիսկ Վատիկանին կից դարձնեք ապագա նախարարությունը, այս մշակույթի եւ այս քաղաքական ավանդույթի պայմաններում դժվար թե ունենանք ապաքաղաքական մարմին»:

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, լսելով ընդդիմադիրներին, ասաց. «Այնպիսի սահմռկեցուցիչ վայրագություններից եք խոսում, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե դուք Հայաստանում չեք ապրում տարիներ շարունակ: Տիկին Խամոյանը յեքա տեքստի մեջ մի հատ մահակ է ման եկել, գտել է, ասում է՝ կոժից թող լինի, ռետինից թող լինի, այնպիսի տպավորություն է, թե դիմակավորված մարդիկ մեզ չեն դուբինկեքով ծեծել: Եվ ոչ՝ մի անգամ: Մենք ո՞ւմ հետ ենք վիճում՝ իրար հե՞տ, թե՞ կամերայի հետ: Եկեք մի քիչ իրար հետ հարցերը քննարկենք, խոսենք: Ասում եք՝ սա քաղաքական պաշտո՞ն եք նշանակում, կարո՞ղ է ձեր թիմից նշանակվի: Բա պարզ է, որ մեր թիմից պետք  նշանակվի, կարո՞ղ է ձեր թիմից նշանակվի: Կամ ասում են՝ կարո՞ղ է ինքը քաղաքականացված լինի: Այնպիսի տպավորություն է, թե ՀՀ ոստիկանապետը Գասպարյան Վովան չի եղել: Իրենից ավելի քաղաքականացված ոստիկանապետ երեւի սկի Վանո Սիրադեղյանը չի եղել, ինչքան Գասպարյան Վովան: Անկախ նրանից, թե դուք ում ոնց եք վերաբերվում, եկեք իրար հարգանքով վերաբերվենք: Նստած լսում եմ վայրագություններ, չգիտեմ ինչեր, բա սաղ կյանքս ես ինչո՞վ էի զբաղվում, տարիներ շարունակ որտե՞ղ էի ես ապրում: Չի կարելի, էլի, գործընկերներ ջան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ