Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այո, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները»․ Էդուարդ Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր․ «Ադրբեջանական կողմը մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացրել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ հնարավորություն կա մինչև ընթացիկ տարվա վերջ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը»։

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այս հայտարարությանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Այո, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք արձագանք են հայկական կողմի առաջարկներին։ Այսինքն, առաջարկների երրորդ փուլն է։ Դժվար է դա փաստաթուղթ անվանել»։

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ այս փուլի մանրամասները հրապարակման ենթակա չեն, բայց այո, հայկական կողմն Ադրբեջանի պատասխան առաջարկները ստացել է․ «Իսկ մինչեւ տարեվերջ ԱԳ նախարարների հանդիպումը հնարավոր է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ