Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այրվածք ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից տուժած 3 զինծառայողների վիճակը բավարար է։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ այրվածք ստացած քաղաքացիներին երկար բուժում է սպասվում։

«Անհրաժեշտ բուժօգնությունը նրանց տրամադրվում է։ Առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունը վերականգնելու համար՝ կիրականացվի։ Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բարեբախտաբար այդ փուլը հաղթահարել ենք»,- ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել են 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայողներ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։

Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ