ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անտառային հրդեհները 700 հազար հեկտար անտառ են ոչնչացրել Եվրամիության (ԵՄ) երկրներում, ինչը բացարձակ ռեկորդ Է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Բալաշ Ույվարին:

«Մինչեւ այս պահն այս ամռանն անտառային հրդեհները ոչնչացրել են 700 հազար հեկտար անտառ: ԵՄ-ի երկրներն ինն անգամ դիմել են ԵՄ-ի քաղաքացիական պաշտապանության մեխանիզմի ակտիվացմանը, Միության երկրները կրակի դեմ պայքարի համար ուղարկել են 29 ինքնաթիռ, ութ ուղղաթիռ եւ 370 հրշեջների»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր