Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս պահին անհետ կորած զինվորների հարազատները ՊՆ-ում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ որ այսօր սեպտեմբերի 13-ի պատերազմի մասնակից, անհետ կորած զինվորների հարազատները  Պաշտպանության նախարարության մոտ են, պահանջում  են իրենց երեխաների գտնվելու մասին տեղեկություններ տրամադրել։

«Ես դիմել եմ բոլոր պետական մարմիններին, Կարմիր Խաչին առաջին իսկ օրվանից, բայց ոչ մի նորություն: Տպավորություն է, որ մատների արանքով են նայում, ոչ մի քայլ չեն ձեռնարկում մեր երեխաներին գտնելու համար»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի հայր Վահե Ղազարյանը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին զինվորների ծնողները ՊՆ-ում հանդիպում են ունենում,  թե ինչ են քննարկում և ինչ արդյունք կտա այդ քննարկումը, դեռ պարզ չէ: Հանդպումը դեռ չի ավարտվել: