Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այսօր հող հանձնելու մասին մենք չենք մտածում։ Այսօրվա քաղաքական էլիտան մեզ տանում է պետականության կորստի ճանապարհով». 2016-ին հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը. «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2016-ի հուլիսի 6-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հյուրընկալվելով լրատվամիջոցներից մեկին, խոսում էր իրենց՝ նոր-նոր հիմնադրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսության ու կուսակցականների արժեհամակարգի մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է անի անհնարինը պատմության 1000-ամյա ցիկլից դուրս գալու համար, իսկ ՀՀ-ի ու Արցախի տարածքը կենսական տարածք է:

«Մեր խնդիրը հետեւյալն է. ո՞րն է մեր պատմության ցիկլը։ Գալիս է ժամանակ, որ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ ունենում ենք պետականություն, բայց հետո, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, պարզվում է՝ հնարավորություն չունեինք պետականություն ունենալու։ Է՜, բայց ես համաձայն չեմ դրա հետ», – հարցազրույցի ժամանակ ասում է նա ու ընդգծում։- Հայ ժողովուրդը երկրից հեռացումը, կներեք, փախուստը պետք է դադարեցնի, ու մեր քաղաքական գործունեությունը դա կանխելու դեմ է ուղղված լինելու։ Այսօր հող հանձնելու մասին մենք չենք մտածում։ Այսօրվա քաղաքական էլիտան մեզ տանում է պետականության կորստի ճանապարհով»:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ցավոք, ոչ միայն հողեր են հանձնվել, այլ նաեւ խախտվել է Արցախի Հանրապետության ամբողջականությունը, ավելին՝ ՀՀ-ի տարածքի, օրինակ՝ Երեւան-Կապան ավտոճանապարհի մի հատվածը՝ 21 կմ, Ադրբեջանին է անցել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։