Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաև Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նոյեմբերի 29-ին մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին և Թագավորության արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով ներկայացուցիչ Յետսկե Կլեյնին։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության և բարեկամական հարաբերությունների համար, որոնք գնալով ավելի են ամրապնդվում՝ ստեղծելով համագործակցության զարգացման նոր հեռանկարներ։

Դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին նշեց, որ կատարված աշխատանքների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, և համատեղ ուժերի ներդրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջև ուղենշված բոլոր նպատակների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու այդ համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաև Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Արարատ Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները՝ թիրախավորված քաղաքացիական բնակչությանը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքներին, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այն հասանելի դարձնել միջազգային հանրությանը։

Կողմերն այցելեցին նաև Արենի համայնքի Արփի բնակավայր, որտեղ Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ շուտով մեկնարկելու է «Վերադարձ արմատներ» ծրագիրը՝ միտված նպաստելու Արփի և Աղավնաձոր բնակավայրերի կանանց ներուժի բացահայտման միջոցով բնակիչների բարեկեցության ապահովմանն ու այդպիսով համայնքների զարգացմանը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան