Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այժմ, առավել քան երբևէ, հայ և դաշնակից ամերիկացիները պետք է ոտքի կանգնեն և բարձրաձայնեն իրենց ձայնը»․ ԱՄՆ-ում ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնորդությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան։ Այս նախաձեռնությունը հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականությունը դատապարտող երկկուսակցական բանաձևի շրջանառության մեջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը։

Հիշյալ կոալիցիայի մասին հայտարարությունը կատարվել է հունվարի 27-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին մասնակցել են ԱՄՆ կրոնական ազատության հարցերով նախկին դեսպան, սենատոր Սեմ Բրաունբեքը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաև կոալիցիոն կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնավորապես «Միջազգային և կառավարական հարցերով անգլիական գրասենյակից», Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից հիմնադրված «ՀԱՐԹ կազմակերպությունից», «Խոցելի ժողովուրդների նախագծից», “Genocide watch”-ից, «Հունա-ամերիկյան առաջնորդության խորհրդից», «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և այլ կազմակերպությունից։ Կոալիցիային միացած կազմակերպությունների ընդհանուր թիվը քսան է։

Իր ելույթում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը արձանագրել է․ «Սա բազմազան կոալիցիա է՝ նպատակ ունենալով փրկել Արցախը։ Մենք ուս ուսի կանգնած ենք մեր կոալիցիայի հետ և համերաշխ ենք Կոնգրեսի մեր ընկերների հետ, ովքեր առաջ են մղում ապաշրջափակման օրենսդրություն, որը նախատեսվում է ներկայացնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այժմ, առավել քան երբևէ, հայ և դաշնակից ամերիկացիները պետք է ոտքի կանգնեն և բարձրաձայնեն իրենց ձայնը»։

Ասուլիսի ընթացքում ելույթ են ունեցել, Արցախի շրջափակմանն անդրադարձել, ԱՄՆ իշխանություններից որոշակի գործողություններ պահանջել ու ադրբեջանական քաղաքականությունը դատապարտել կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Դավիթ Վալադաոն, Բարբարա Լին, Նիկոլե Մալիոտակիսը, Ջիմ Կոստան, Լու Քորեան, դեսպան Սամ Բրոունբեքը, Ռոբերտ Ավետիսյանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ