Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԶԲ նախագահը հանդիպել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին և քննարկել զարգացման գործընկերությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ առցանց հանդպման ընթացքում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան վերահաստատել է Հայաստանի հետ իր գործընկերությունն ամրապնդելու և ներառական, դիվերսիֆիկացված ու վերափոխիչ աճին հետամուտ լինելու հարցում երկրին օգնելու բանկի հանձնառությունը։

«Ավելի քան 17 տարի է, ինչ սերտ գործընկերությամբ աշխատել ենք Հայաստանի հետ՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և հայաստանցիների կյանքը բարելավելու նպատակով», ասաց պրն Ասակավան։ «ԱԶԲ-ը կշարունակի ներդրումներ կատարել առաջնահերթ ենթակառուցվածքներում և բարելավել հիմնական հանրային ծառայությունները, միաժամանակ աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային համագործակցությանը, մասնավոր հատվածի զարգացմանը, և կշարունակի օգնել Հայաստանին՝ կլիմայի ոլորտի իր թիրախային ցուցանիշներին հասնելու հարցում»։

Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից այս տարի դիտարկվելիք՝ քաղաքականության վրա հիմնված վարկի միջոցով բանկը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր տնտեսական և ֆինանսական քաղաքականության գործիքները երկրի՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության թիրախներին։ Պրն Ասակավան և պրն Գրիգորյանը քննարկել են ԱԶԲ-ի ընթացիկ և պլանավորվող աջակցությունը, այդ թվում՝ ներդրումները տրանսպորտի, կրթության, առողջապահության, գյուղատնտնեսության ոլորտներում, և կլիմայադիմակայուն և ցածր ածխածնային քաղաքային ենթակառուցվածքներում։ Նրանք քննարկել են նաև աջակցությունը հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման և տարածաշրջանային համագործակցության ու ինտեգրման ուղղություններով։ Պրն Ասակավան կառավարությանը հայտնեց իր դրվատանքը վերջինիս՝ միջնաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային համախմբման և աճին միտված կապիտալ ծախսերի հանձնառության համար։

ԱԶԲ-ը երկրում մշտապես ավելացրել է իր՝ առանց պետական երաշխիքի գործառնությունները և տեսնում է մասնավոր հատվածի համար սեփական աջակցության ընդլայնման հնարավորություններ այնպիսի եղանակներով, որոնք կնպաստեն ենթակառուցվածքների և ֆինանսական հատվածի զարգացմանը։ Պրն Գրիգորյանը հայտնեց իր գնահատանքը Հայաստանի հետ ԱԶԲ-ի տևական գործընկերության, այդ թվում՝ կառավարության բարեփոխումների և տնտեսության առանցքային ոլորտներում ենթակառուցվածքների զարգացմանը բանկի ցուցաբերած աջակցության կապակցությամբ։ ԱԶԲ-ը պատրաստում է 2024–2028 թվականների համար Հայաստանի հետ նոր «երկրի գործընկերության ռազմավարություն» (ԵԳՌ), որը սերտորեն կհամապատասխանեցվի կառավարության առաջնահերթություններին և այլ առաջնահերթությունների հետ մեկտեղ՝ կաջակցի երկրի կլիմայի փոփոխության օրակարգին։ ԱԶԲ-ը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ 2005 թվականից ի վեր բանկը տրամադրել է ավելի քան 1.6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն՝ աջակցելով կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկ, ջրային ոլորտներում, և քաղաքային ենթակառուցվածքներին։

Մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցութուն է ցուցաբերում է կոմունալ ծառայություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսին։ ԱԶԲ-ը հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, միևնույն ժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից: