Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը հերթական ակցիան անցկացրեց Գյումրիում Բերձորի միջանցքի բացման պահանջով

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հերթական ակցիան է անցկացրել Գյումրիում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հունվարի 29-ին «Բևեռ»-ը երրորդ անգամ նախաձեռնեց «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք: Սրանով, ըստ նախաձեռնողների, նպատակ ունեն ճնշում գործադրել ռուսական կողմի վրա՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը ապաշրջափակելու և փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Ի տարբերություն նախորդ հավաքների՝ այս անգամ հավաքի մասնակիցները բավական քիչ էին ու  հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ չշարժվելով դեպի ռազմաբազա: Կոչերից ու ելույթներից  հետո նախաձեռնողները որոշեցին գնալ քննարկելու հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ նման ակցիա «Ազգային ժողովրդավարական բևեռն» անցկացրել էր նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով: Նույն հիմքով չեղարկվեց նաև հունվարի 15-ին նախատեսված ակցիան: