Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ազգը խանգարում է, ապագան՝ Չերխեչ-Ենոքավան կենտրոնով 10 հազար քկմ իրավազուրկ ռեզերվացիա

Փաշինյանի հերթական ելույթը բացառություն չէր կազմելու՝ այն պետք է բացեր Հայաստանի պետականության լուծարման ագենտուրային պարտավորության նոր հանգամանքներ։ Պատահական չէ, որ այդ հանգամանքները բացվում են հենց Սահմանադրական դատարանում

Նիկոլ Փաշինյանը սահմանեց Սահմանադրական դատարանի դերն ու գործառույթը

«Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ բոլորիս հայտնի, բոլորիս հուզող և անհանգստացնող հանրահայտ մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Որովհետև մեծ հաշվով, այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի. խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտներին և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով: Եվ, ըստ էության, այս երկու եզրագծի ներսում են տեղավորվում մեր օրակարգային բոլոր հարցերը: Այս առումով, Սահմանադրական արդարադատության դերը շատ դժվար է գերագնահատել ․․․ Վերջերս մի քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր պետությանը և նրա մտածողությանը, ընդհուպ խոսակցությունների, բանավեճերի և քննարկումների մակարդակում առիթ ունեցանք առերեսվել, որ մինչև այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ և ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը, մինչդեռ կարծում եմ, մեր Սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը, որովհետև ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, պետականաստեղծ ինստիտուտն է, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող է նաև կապված չլինել պետության, պետական ինստիտուտների հետ: Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմնի մասին է: Սահմանադիր ասելով նկատի է առնվում ժողովուրդը և հենց մեր Սահմանադրության նախաբանում էլ սա է արտահայտված», Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը, սահմանելով ՍԴ դերն ու գարծառույթներն այս գործընթացներում: Ինչ է այն ենթադրում։

Ազգ-Ժողովուրդ

Այս հասկացությունների շուրջ վարչապետի դեբիլային մտավարժանքները արտաքուստ են միայն այդպիսին։ Խորքում այլ գործընթաց է, որին կանդրադառնանք ստորեւ։ Վարչապետը նենգափոխում է ազգ-ժողովուրդ հասկացությունների իմաստը եւ բովանդակությունը, շրջելով դրանց «հատկանիշները», խաղալով այդ հասկացությունների՝ հանրության շրջանում առկա պրիմիտիվ պատկերացումների վրա։ Ազգը քաղաքական հասկացություն է՝ իր քաղաքական իրավունքներով ու շահերով, ժողովուրդն՝ ավելի այսպես ասած «հեղհեղուկ» հասկացություն, կենցաղային պահանջմունքներից մինչեւ «պետականաստեղծ ինստիտուտ»։ Ազգը ստորադասելով ժողովրդին եւ հակադրելով պետության, այս պարագային՝ քպ-ական վերնախավի խնդիրներին, Փաշինյանը լուծում է կոնկրետ խնդիր։

Ինչ գործընթաց է սա

Հայկական պետականությունը «ինստիտուցիոնալ կայացվածությամբ» լուծարելն ու մարտահրավերներին «ասիմետրիկ» պատասխանելը Նիկոլ Փաշինյանի միանվագ ագենտուրային պարտավորությունը չէ:  Այն պետք է ամրագրվի հայի ԴՆԹ մակարդակում։ Նորաստեղծ ՆԳՆ պարեկային ստորաբաժանման բացմանը նա հենց այդպես էլ ասաց՝ «Հայաստանի պրոբլեմները ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են», այսինքն՝ հայերը գենետիկ մակարդակի վրա ցածրակարգ ազգ են։

Այսինքն, հայկական տարածքներից, իրավունքներից, մշակութային ժառանգությունից, պատմությունից, առհասարակ ինքնությունից հրաժարվելու ընթացքը պետք է անշրջելի դառնա գենետիկ մակարդակում։ Սրան ավելացնենք հայ ազգի մշակութային կոդը Հանրապետության հրապարակում ցուցադրաբար քրդա-քարթվելական գրոհի ենթարկելու արդեն կայացած ամանորյա իրողությունը։

Այս ամենի պսակն է վարչապետի կողմից հայ ազգի ինքնությունը անվանապես ջախջախելու՝ կովկասյան, այսինքն վրացական ցեղի ճյուղավորում հռչակելու նողկալի հանդգնությունը: Հայոց ընդարձակ լեռնաշխարհից եւ հյուսիսային Միջագետքից քաղաքակրթական ու գենետիկ մակարդակով մեզ ջնջելը եւ Կովկասում զետեղելը Մոսկվայի ու Անկարայի վաղեմի երազանք-նարատիվն է։ Չմոռանանք, որ Բաքուն, իր հերթին, առաջնորդվում է Կովկասում հայերը եկվոր են խոսույթով (մանրամասն՝ այստեղ):

Փաշինյանը մինչ ՍԴ-ում այս ելույթն արդեն հրաժարվել էր հայկական պետականության սահմանադրական հիմունքներից, Անկախության հռչակագրից, Առաջին եւ խորհրդային հանրապետությունների ժառանգությունից։ ՍԴ-ի առջեւ դրվում է հայկական պետականության լուծարման, ազգային իրավունքներից, տարածքներից ու շահերից հրաժարվելու «ինստիտուցիոնալացման» վավերացման գործառույթը։ Չերխեչ-Ենոքավան կենտրոնով 10 հազար քկմ իրավազուրկ ռեզերվացիա՝ փառատոններով ու քրդա-քարթվելական երգուպարով, Արցախը՝ լավագույն դեպքում գետտո՝ ահա քպ-ական ինստիտուցիոնալացված ապագան։ Հայ ազգը համաձա՞յն է նիկոլական այս նողկալի վախճանի հետ։