Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԺ-ի կողմից իրականացվող վերաբաշխումը պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում. պարզաբանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովին՝ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, իրականությանը չի համապատասխանում։

Տեղեկացնում ենք, որ Կառավարության 06.10.2022թ. նիստում ներկայացված նախագծով ԱԺ աշխատակազմն իրականացնելու է 2022 թ. պետական բյուջեով Ազգային ժողովի հատկացումների հոդվածային վերաբաշխում՝ ժամանակավորապես ազատ միջոցներն ուղղելով բուֆետ-ճաշարանի բարեկարգման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորմանը։

Հայտնում ենք, որ ԱԺ-ի կողմից իրականացվող վերաբաշխումը պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ