Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԺ-ն չընդունեց հայտարարությունը՝ ի պատասխան Ադրբեջանի հռետորաբանությունը

ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստում չընդունվեց «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը հեղինակել էր «Հայաստան» խմբակցությունը։ 

Կողմ քվերակեց միայն ընդդիմությունը՝ 31 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությունը։ 

Այսպիսով՝ 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ չընդունվեց։ Իսկ այն, ըստ ընդդիմադիրների, պետք է լիներ «մեր հավաքական պատասխանը կլինի Ալիևի վարած քաղաքականությանը, հռետորաբանությունը, նաև մեր համերաշխությունը կլինի Արցախի հանրապետության խորհրդարանի ընդունած որոշմանը»։