Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԺ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկումը

ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները, դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 7-ի նիստում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ:

Փետրվարի 8-ին դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ միջնորդությունը: Խորհրդարանը փետրվարի 8-ին կքննարկի նաև Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Այնուհետև ԱԺ-ն կշարունակի օրակարգային մյուս հարցերի քննարկումը: