ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը շարունակում է դռնփակ ռեժիմով քննարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների քննարկումը:

Երեկ դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ: Այսօր դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ միջնորդությունը:

Նշենք, որ խորհրդարանում այսօր կքննարկվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Քրիստինա Մուշեղյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր