Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԺ նիստում չընդունվեց Հայաստան խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը

ԱԺ նիստում չընդունվեց Հայաստան խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը, որն ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հակահայկական հայտարարության էր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

«Ձեր բերած հայտարարությունն իր մեջ պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնք կարող էին ՀՀ-ին և Արցախին որոշակի դրվագներում վնասել։ Եվ մենք որպես իշխանություն կրում ենք պատասխանատվություն կատարել այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն Արցախի հայության անվտանգությունը։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող պաշտոնական քաղաքականությունը Արցախի մասով հիմնված է հետևյալի վրա՝ մեզ համար առանցքային է արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասեցագրումը, մենք ջանք ենք գործադրում, որպեսզի կարողանանք գտնել այնպիսի միջազգային մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել ուղիղ երկխոսություն Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի և Արցախը, և Հայաստանը զերծ պահենք որևէ տեսակի ռազմական էսկալացիայից»,- ասաց ՔՊ  խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։