Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղով բեռնափոխադրման մաքսային ընթացակարգերի պարզեցման համաձայնագիր է ստորագրվել

Բաքվում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան մաքսային հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Բաքու-Թբիսլիս-Կարս երկաթուղով կատարվող բեռնափոխադրումների մաքսային ընթացակարգերը պարզեցնելու մասին համաձայանագիր է ստորագրվել: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության, Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցիկ մաքսային ընթացակարգերի դյուրացման նպատակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Շահին Բաղիրովը, Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռըզա Թուրագայն ու Վրաստանի Եկամուտների ծառայության տնօրեն Լևան Կակավան:

Հաղորդվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ԲԹԿ երկաթուղու նախագծի շրջանակներում 3 երկրների տարածքներով տեղափոխվող տարանցիկ բեռների մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակում իրականացնել կողմերի միջև: