Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բամբասանքներն էլ թարգեք քաղաքապետարնում. Հրաչյա Սարգսյան

«Դուք մեր «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ գնացե՞լ եք, հանձնարարական ունեիք չէ, որ պետք է գնայիք այդտեղ»,-Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանին դիմեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Արսենյանը պատասխանեց, որ միայն գերեզմանատուն է այց կատարվել, բայց ՀՈԱԿ-ի շենք չեն գնացել:

Վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց, թե անհրաժեշտություն կա, որ նաև ՀՈԱԿ-ում ուսումնասիրություն անեն:

«Դե խնդրում եմ՝ ինչ պետք է, այսօր ուշադիր վերահսկողությունն արեք: Ձեր աշխատակիցներն էլ, չգիտեմ, խոսում են՝ քաղաքապետը  թեմաների մեջ է, մեզ էլ ուղարկել է այնտեղ, իրեն թվում է, թե մենք չգիտենք որոն է…»,-ասաց Սարգսյանը և վարչության պետին հանձնարարեց. «Ուրեմն, շատ ուշադիր ուսումնասիրություն եք անում, որ այդ թեմաները բարձրաձայնեք»:

Վահան Արսենյան հայտնեց, որ ցանկանում է հասկանալ, թե որ աշխատակիցն է եղել և ինչ է խոսել:

«Կոնկրետ ձեզ կասեմ, թե ով է եղել: Ձեր վարչությունում է, ուրեմն ձեր վարչությունն կարգի հրավիրեք: Էդ բամբասանքներն էլ թարգեք ընդհանրապես քաղաքապետարանում»,-հայտարարեց Երևան քաղաքապետը:

Ասրյանը արձագանքեց, որ տեղյակ չէ, թե որտեղից են նման խոսակցությունները:

«Շատ վատ է, որ անտեղյակ եք»,-Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարին ասաց Հրաչյա Սարգսյանը: